Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.08.2016 թվականի N 882-Ն որոշման կատարվում է աշխատանքային գրքույկների հավաքագրման և թվայնացման աշխատանքներ:Սույն կարգով կարգավորվում է աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով աշխատանքային գրքույկները ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմիներին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու հետ կապված հարաբերությունները:
Սույն կարգի համաձայն թվայնացում կատարելու համար կատարվում է աշխատանքային գրքույկների ընդունում.
1.Գործատուներից
2.Իրավաբանական և ֆիզիկական անձանցից
3.Ընդունվում է նաև չաշխատող ֆիզիկական անձանց գրքույկները,որոնք կարող են ներկայացվել այլ անձի կողմից` պարզ լիազորագրի առկայության դեպքում.
Գրքույկները ընդունվում են անկախ գրքույկ ներկայացնող անձի գործունեության,բնակության կամ պետակա գրանցման հասցեից:Նշված կարգի համաձայն անհրաժեշտ կուտակումներից խուսափելու համար անհրաժեշտ է աշխատանքային գրքույկները ներկայացնել Կոտայքի տարածքային բաժին(սոցապ,նախկին գործկոմի շենք 3-րդ հարկ) մինչև 30.12.2019թ.