Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու հանրային քննարկումների:
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. ՀՕ 110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2019թ. հուլիսի 8-ին, ժամը 18:00-ին Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքում, «Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ԱՈՒՀ ՀՈԱԿ-ի շենքում (հասցեն՝ քաղաք Բյուրեղավան, Վազգեն Սարգսյան փողոց 18/44) տեղի կունենա «Նյուրոադս» ՍՊԸ-ի կողմից Բյուրեղավան քաղաքում ճանապարհաշինարարական բարձրակարգ նյութերի վերամշակման արտադրություն ստեղծելու աշխատանքային նախագծի («Ապագայի ճանապարհներ») շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Բյուրեղավանի համայնքապետարանում, հեռ.` (0222) 65203, էլ. փոստ` byureghavan.kotayq@mta.gov.am: