Հարգելի Բյուրեղավան համայնքի բնակիչներ և տնտեսվարող սուբյեկտներ
ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների 2018 թվականի 12 ամիսների օպերատիվ- ծառայողական գործունեության արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա համեմատ աճել են մարդու /անձի/ և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։
Հորդորում ենք առավելագույնս ուշադիր լինել դռների և պատուհանների փականներին, հնարավորության դեպքում տեղադրել ճաղավանդակներ և տեսանկարահանող սարքեր, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ տարածքային ստորաբաժանումների հետ կնքել պայմանագիր օբյեկտների պահպանության համար։ Կասկածելի բնույթի որևէ անձ կամ շարժ նկատելու դեպքում անհապաղ տեղեկացնել Բյուրեղավանի համայնքապետարան (հեռախոս՝ 0222 6-52-03) կամ տարածքային ոստիկանության բաժանմունք (հեռախոս՝ 1-02)։