Բյուրեղավանի համայնքապետարանի թիվ 1 վարչական շենքում հոկտեմբերի 15-ին ժամը 16:00-ին կայանալու է ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու հերթական նիստ:
Օրակարգում՝
1)«Բյուրեղավանի արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու մասին,
2)Բյուրեղավան համայնքի 2018 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին,
3)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի N 24-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
4)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 13-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: