Հարգելի Բյուրեղավան համայնքի բնակիչներ
Ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 03.08.2018թ. թիվ 01/18.3/5669-18 հանձնարարականի, հաշվի առնելով, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկնարկում է մեկանգամյա պլաստիկի աստիճանական արգելման գործընթացը, և մեծապես կարևորելով նախաձեռնությունը` առաջարկվում է միանալ քարոզարշավին՝ հնարավորինս կրճատելով մեկանգամյա օգտագործման պլաստիկների կիրառումն ամենօրյա օգտագործման, ինչպես նաև Ձեր կողմից իրականացվող միջոցառումների ընթացքում: