Հարգելի Բյուրեղավան համայնքի ակտիվ երիտասարդներ սկսվել է Կոտայքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմի համալրման գործընթացը: Խորհրդի կազմում համայնքից լինելու են երկու ներկայացուցիչ, որոնցից մեկը ներկայացնելու է պետական, իսկ մյուսը ՝ ոչ պետական հատվածը: Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող երիտասարդ անդամը՝ 16-30 տարեկան, կարող է լինել ձեզնից յուրաքանչյուրը, եթե համապատասխանում եք հետևյալ չափանիշներին՝
1) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը.
2) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ.
3) երիտասարդական քաղաքական բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:
Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամն առաջադրվում է համայնքի ավագանու կողմից՝ մրցույթային կարգով: Մրցույթին մասնակցելու համար կարող եք դիմել Բյուրեղավանի համայնքապետարան մինչև հուլիսի 20-ը: