Բյուրեղավանի համայնքապետարանն ամառային արձակուրդներին կազմակերպում է «ԲՅՈՒՐԵՂՅԱ ՄԱՆՈՒԿՆԵՐ» խորագրով բակային ճամբար: Այն իրականացվում է համայնքապետարանի մշակութային միջոցառումների շրջանակում: Մեկ ամսվա ընթացքում Բյուրեղավան, Նուռնուս, Ջրաբեր բնակավայրերում կկազմակերպենք բովանդակալից երեկոներ՝ երգ, պար, խաղեր ու լիքը անակնկալներ: «ԲՅՈՒՐԵՂՅԱ ՄԱՆՈՒԿՆԵՐ» բակային ճամբարի բացումը՝ հուլիսի 16-ին, ժամը 18:30-ին: Բոլոր փոքրիկներին հրավիրում ենք մասնակցելու համերգային ծրագրին: Բացումը կլինի բյուրեղավանցի ռեփեր Գրիգի և Բյուրեղավանում գործող «Դեժավյու» լատինոամերիկյան պարերի խմբակի մասնակցությամբ: Ծաղրածու ԲԻՄ ԲԻՄԻ արկածներով էլ կավարտենք երեկոն: ՈՒրախ ու զվարճալի օրն ապահովված է, սիրով սպասում ենք Բյուրեղավանի համայնքապետարանի դիմաց….