Հարգելի Բյուրեղավան Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն Բյուրեղավանի համայնքապետարանը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր լիազորությունների շրջանակում, համայնքի բյուջեի եկամուտների կատարման ապահովումից ելնելով և ՀՀ Կոտայքի մարզպետի հանձնարարականով՝ հողի հարկի և գույքահարկի գծով 100 000 ՀՀ դրամից ավելի հարկային պարտավորություն ունեցող անձանց նկատմաբ հարուցելու է վարչական վարույթներ: Այդ մասին Ձեզ ծանուցագրեր են ուղարկվել:
Մեկ անգամ ևս հորդորում ենք զերծ մնալ քաշքշուկներից և օրենքով սահմանված ժամկետներում կատարել Ձեր հարկային պարտավորությունները. այլապես հարցը կլուծվի դատական կարգով: