28.03.24
ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ ՌԵՆՏԳԵՆ-ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԿԱԲԻՆԵՏԸ
|
Համայնքի Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) կենտրունում շարունակվում են իրականացվել բարելավման ու վերազինման ծրագրերը։ Առաջնային պահպանման օղակը համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, և համայնք-պետություն համագործակցությունը շարունակում է գրանցել շոշափելի արդյունքներ։ Մեկնարկվել են «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի» ռենտգեն-ախտորոշման կաբինետի բարիտապատման աշխատանքները։ Քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Միքայելյանի հավաստմամբ՝ կաբինետի հարդարման աշխատանքները կտևեն մեկ շաբաթ, կտեղադրվի այդքան սպասված ռենտգեն-ախտորոշման ապարատը։ Ի դեպ, քաղաքային պոլիկլինիկան Բժիշկ-ռենտգենոլոգի ...
Մանրամասն |
|
27.03.24
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ
|
Բյուրեղավանում շարունակվում են մարզադպրոցի կառուցման աշխատանքները։ Առաջին փուլում իրականացվում է շենքի արտաքին պատերի կառուցումը։ Այս պահին շինհարթակում ընթանում են տարբեր՝ պատերի շարման, ծածկերի տեղադրման և այլ շինարարական աշխատանքներ։ Մարզադպրոցը կառուցվում է սուբվենցիոն ծրագրով՝ համայնք-պետություն համաֆինանսավորմամբ։
|
|
25.03.24
«ԵՐԳՈՂ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ՝ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ
|
ԿԳՄՍ նախարարությունը մարտ ամսվա վերջին շաբաթը հայտարարել է «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ»:Դրա շրջանակներում «Երգող բանաստեղծություններ» խորագրի ներքո մշակույթի տան դահլիճում «Մարզամշակութային կենտրոնը» կազմակերպել էր գրական-երաժշտական երեկո։ Միջոցառումն անցավ մտերմիկ միջավայրում։ Երեկոյի ընթացքում ասմունքեցին հայտնի բանաստեղծների ստեղծագործություններ, հնչեցին երգեր, որոնք հայտնի են, սակայն հեղինակի ով լինելը քչերին է ծանոթ։ Կատարողները սրտառուչ հուզականությամբ ներկայացան հանդիսատեսին։ Մտահղացումը՝ «Մարզամշակութային կենտրոնի» կազմակերպիչ Նվարդ Ալավերդյանինն էր։Մասնակցեցին արվեստի դպրոցի սաները, շրջանավարտները ...
Մանրամասն |
|
25.03.24
ՏԻԿՆԻԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ
|
Մարտի 21-ը նշվում է, որպես տիկնիկագործի միջազգային օր։ Այդ օրը մշակույթի տանը գործող Տիկնիկագործության խմբակը հանդես եկավ իր անդրանիկ ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին հայտնի տիկնիկագործ, խմբակի ղեկավար Ժենյա Սարգսյանի և իր սաների աշխատանքները։ Ցուցահանդեսում ներկայացված էին գեղեցիկ աշխատանքներ՝ յուրօրինակ, չկրկնվող, կերպարներով ու ազգային կոլորիտով։ Տիկնիկագործության խմբակը բացվել է համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի առաջարկով՝ համոզմունքով, որ արվեստի այս ճյուղը զարգանալու է համայնքում և տալու է իր պտուղները։ Այսօր տիկին Ժենյայի սաներն արդեն տիկնիկներ են ստեղծում և կյանք տալիս նրանց։
|
|
25.03.24
ԳՈՐԾԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Աշխատանքային շաբաթը համայնքապետարանում մեկնարկվել է գործակարգավարական խորհրդակցությամբ՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, համայնքային կառույցների ղեկավարների, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որը վարում էր համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը։Քննարկվեցին առաջիկայում Նուռնուսի պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանի տարածքում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու հարցը։ Տեղեկացվեց, որ վաղվանից մեկնարկվում են քաղաքային պոլիկլինիկայի ռենտգեն-ախտորոշման կաբինետի բարիտապատման աշխատանքները։ Ըստ տնօրենի՝ շինաշխատանքները կտևեն մոտ երկու ամիս։ Ներկայացվեցին Սուրբ Հարության տոնին առնչվող միջոցառումները։Խոսվեց ...
Մանրամասն |
|
22.03.24
ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
|
Բյուրեղավանի մարզադպրոցի աղջիկները` մարզիչ Արփինե Սուքիասյան, մարտի 18-ին մասնակցել են Հայաստանի սամբոյի 2024թ-ի առաջնությանը։ Մեր ուժեղագույն մարզիկները դարձել են Հայաստանի Հանրապետության կրկնակի չեմպիոններ․ Մելինե Մամիկոնյան (54 կգ) 1-ին տեղ Աննա Մկրտչյան (+80 կգ ) 1-ին տեղ Սյուզաննա Կիրակոսյան (50 կգ) 2-րդ տեղ Հաղթող մարզիկները հնարավորություն կունենան ապրիլին մասնակցելու Հայաստանում կայանալիք աշխարհի գավաթի առաջնությանը։ Շնորհավորում ենք, սպասում նոր հաղթանակների։
|
|
21.03.24
ՎԵՐԱԶԻՆՎՈՒՄ Է ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ
|
«Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկան» համալրվում է նոր սարքավորումներով: Ձեռք են բերվել ռենտգեն-ախտորոշման, բարձր հաճախականության թերապիայի (ֆիզիոթերապիա) և ինգալացիայի սարքեր։ Սարքավորումներն արդեն պոլիկլինիկայում են։ Այս պահին իրականացվում է ռենտգեն-ախտորոշման կաբինետի բարիտապատման աշխատանքները։ Ըստ քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Միքայել Միքայելյանի՝ կաբինետը ամբողջական տեսքի բերելուց հետո մայիս ամսին կգործարկվի, և մեր բնակիչները կօգտվեն անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած առողջության առաջնային պահպանման կենտրոնից։
|
|
20.03.24
ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ
|
Նախկին քաղաքապետի կողմից թալանված գումարները վերադարձվում են համայնքի բյուջե։ Դատարանը բավարարել է Բյուրեղավանի համայնքապետարանի պահանջը։ ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Շավարշ Սեդրակյանից հօգուտ Բյուրեղավան համայնքի բռնագանձել 7․140․000 ՀՀ դրամ։ Կից ներկայացնում ենք որոշումը՝
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |