Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 488
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
11/04/2016
Կամք, նվիրում, աշխատանք

Կամք,նվիրում, աշխատանք

Բյուրեղավան  համայնքի ղեկավարի թեկնածու Հակոբ Սուրենի Բալասյան

Ծնվելէ1959թ.,Աբովյանի շրջանի(այժմ՝Կոտայքի մարզ) Արզնի ավանում:Սովորել է Բյուրեղավանի միջնակարգ դպրոցում: Ավարտել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1981-1991 թթ. աշխատելէ «Հայապակի» արտադրական միավորումում՝հերթափոխիպետ, կոմերիտական կազմակերպության քարտուղար, արհմիության կոմիտեի նախագահ: 1991-1996 թթ.աշխատել է Կոտայքի շրջխորհրդի գործկոմում՝ նախագահի տեղակալ: 1996 թ.աշխատանքի է անցել Կոտայքի մարզպետարանում՝բաժնի պետ, 1998 -ից՝մարզպետարանի քարտուղար, 2002 թ-ին՝ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար:2008 թ. ընտրվել է Բյուրեղավանի քաղաքապետՎերընտրվելէ 2012 թ-ին:2004 թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: 2011 թ. աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի հրամանով խրախուսվել է հուշամեդալովԱմուսնացած է, ունի 2 զավակ, 2 թոռ:

-Պարոն Բալասյան, Ձեր պաշտոնավարման ընթացքում Բյուրեղավանում շատ աշխատանքներ են իրականացվել քաղաքի բարեկարգման, կանաչապատման, բնակիչների կենցաղն ու առօրյան հարմարավետ դարձնելու ուղղությամբՆերկայացրեք խնդրեմ դրանցից ամենաառանցքայինները:

 -Համայնքի ղեկավարն ընտրվում է ժողովրդի կողմից և հաշվետու է ժողովրդի առջև, ինչը ես կարևորել եմ քաղաքապետ աշխատելու տարիներին: Դրա վկայությունն են այն խնդիրները, որոնք լուծվել են քաղաքապետարանի կողմից այս տարիներին: 2012 թ-ից ավագ դպրոցին կից գործում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նախակրթարան՝ 100 երեխայի համար: Այն բացվել է Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի և համայնքապետարանի միջոցներով /ԾԻԳ/: Քաղաքի բյուջեից ծախսվել է 2 մլն 540 հազար դրամ: 2013 թ-ի հունիսին վերաբացվեց հիմնանորոգված ու հարմարավետ «Արև» մանկապարտեզը, որտեղ այսօր հաճախում է 135 երեխա: Ընդհանուր՝ ծախսվել է 165մլն 900 հազար դրամ, որից՝ ՀՀ կառավարությունը ներդրել է 117 մլն 800 հազար դրամ, քաղաքապետարանը՝ 48 մլն 100 հազար դրամ: 2016թ-ի մարտ ամսին մանկապարտեզում տեղադրվեց արևային  ջրատաքացուցիչ՝ 1մլն դրամ արժողությամբ: 2013 թ-ից սկսվեց ուշարունակվում է Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու շինարարական աշխատանքները: Օգոստոսի 18-ին տեղի է ունեցել եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ ամեն տարի այդ օրը նշվում է Քաղաքի օր: Բակերում կառուցվել են խաղահրապարակներ, տեղադրվել են հարմարավետ զրուցարաններ և երեխաների համար՝կարուսելներ:  Քաղաքի կենտրոնական կանգառում տեղադրվել է կանգառասրահ: Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ քաղաքապետարանի բակում բացվել է հուշաղբյուր: 2014 թ-ին Բյուրեղավանի քաղաքապետարանը և Ամերիկայի արևելյան թեմի հայ առաքելական եկեղեցու Հայ Օգնության Ֆոնդը /FAR/ համատեղ բացել են բարեգործական ճաշարան՝ 150 շահառուի համար: 2015թ-ի ընթացքում քաղաքում կատարվել են 40 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ: Ասֆալտապատվել են քաղաքի գլխավոր փողոցները, ներհամայնքային ճանապարհները և բակային տարածքները, որից Կոտայքի մարզպետարանը տրամադրել է 20 մլն դրամ, մնացած 20 մլն դրամը՝ քաղաքապետարանի բյուջեից: Ամբողջությամբ լուծվել է քաղաքի լուսավորության հարցը: Բակերում նույնպես անց է կացվել լուսավորություն: Հիմնանորոգվել է բարձրահարկ շենքերի ևս 23 վերելակ: Ամբողջովին ավարտվել է բարձրահարկ շենքերի 43 վերելակների շահագործումը: 2013 թվականի մայիսից սկսվեցին քաղաքի խմելու ջրի ջրագծերի վերանորոգման աշխատանքները: Եվրոպական բանկիև «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջոցներով կառուցվեց նոր ջրահավաք: Հիմնովին փոխվեցին ցածրահարկ շենքերի և առանձնատների հին ջրագծերը: Բարելավվեց ջրի որակի վերահսկումը: Շինարարական աշխատանքներն իրականացնելու համար ծախսվեց 380 մլն դրամՔաղաքի բնակիչներն այսօր օգտվում են շուրջօրյա ջրամատակարարումից: 2013 թվականի հունիսից սկսվեց քաղաքի հանրակացարանների սեփականաշնորհման գործընթացը: Սեփականաշնորհվելէ 164 բնակարան: 2015թ-ին Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համագործակցության արդյունքում բացվեց շախմատի դպրոց, որտեղ 200 երեխա անվճար սովորում է շախմատ: Սկսվել է մշակույթի տան հիմնանորոգումը: Ավարտելուց հետո այն կդառնա արվեստի կենտրոն, ուր կտեղափոխվի Բյուրեղավանի արվեստի դպրոցը և գրադարանը: Կատարվել են մեծ ծավալով ծառատնկման աշխատանքներ: Հստակ գրաֆիկով կատարվում են սանմաքրման և աղբահանության աշխատանքները: Ուշադրության կենտրոնում են միայնակ թոշակառուները, բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքները, Հայրենական պատերազմի և արցախյան ազատամարտի վետերանները: Նրանք պարբերաբար ստանում են ֆինանսական աջակցություն: Կազմակերպվել են համաքաղաքային մարզամշակութային միջոցառումներ՝նվիրված պետական, հոգևոր տոներին: Քաղաքապետարանի աշխատանքները հանրության առջև բաց են ու թափանցիկ և մշտապես լուսաբանվում են լրատվամիջոցներով: 2008թի հունվարից գործում է  Byureghavan. am կայքը, որտեղ ներկայացվում են քաղաքում կատարվող բոլոր իրադարձությունները: 2014թ-ից քաղաքապետարանն ունի իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը: 2016-ից գործում է ԹԵԺ ԳԻԾ՝ 6-52-03 հեռախոսահամարով:

- Ապրիլի 17-ին Բյուրեղավանում քաղաքապետի հերթական ընտրություններն են: Ինչպե՞ս է ընթանում նախընտրական փուլը, կա՞ սև փիառի քաղաքականություն մրցակցի կողմից:

- Չնայած նրան, որ ըստ օրենքի ընտրարշավը կարող էին քսկսել մարտի 30-ից, մենք քարոզարշավի մեկնարկը տվել ենք ապրիլի 1-ին: Ամեն ինչ ընթանում է  բնականոն հունով, անց ենք կացնում հանդիպումներ բակերում ու աշխատանքային կոլեկտիվների հետ: Նորմալ նախընտրական մթնոլորտ է, ինձ նման լուրեր չեն հասել:

- Կլինե՞ն արդար և թափանցիկ ըտրություններ:

- Առաջին անգամը չէ, որ նույն մրցակցի հետ մասնակցում ենք ընտություններին: 2012-ին նույնպես միասին ենք առաջադրվել: Միանշանակ կլինեն արդար և թափանցիկ ընտրություններ :

- Քաղաքում քանի՞ընտրողունեք, ևակտի՞վ է լինում մասնակցությունը: Բնակիչների քանի՞տոկոսն են մասնակցում:

- Քաղաքում կա 7953 ընտրող: Նրանց մի մասը ժամանակավորապես բացակայում է, սակայն դա չի խանգարի, որը նտրություններին մասնակցության ցուցանիշը բարձր լինի: Նախորդ ընտրություններին մասնակցում էր մոտ 4000 ընտրող: Ելնելով դրանից՝ակնկալում եմ, որ այս տարի ևս ընտրողներն ակտիվ կլինեն: Բյուրեղավանցին իր ձայնի արժեքը գիտե ու տեր է իր քաղաքի ապագային

- Վերընտրվելու դեպքում քաղաքի ո՞ր խնդիրներն են լինելու Ձեր ուշադրության կենտրոնում:

- Կատարված աշխատանքները բնականաբար բավարար չեն: Այսօր էլ կան դեռևս շատ չլուծված խնդիրներ, որոնցլուծումը պահանջում է տքնաջան, հետևողական աշխատանք և անմնացորդ նվիրում: Վստահեմ, որ դրանք կարող ենք իրականացնել սերտ համագործակցելով, փոխադարձ վստահությամբ և համատեղ ուժերով, շարունակելով արդեն ձևավորված բարի ավանդույթները: Ավարտին ենք հասցնելու  մշակույթի տան հիմնանորոգումը և եկեղեցու շինարարությունը: Շարո ւնակելու ենք իրականացնել սոցիալական ուղղվածության ծրագրերը, այդ թվում՝ աջակցել համայնքի երիտասարդությանն ու ուսանողությանը: Հետևողականորեն իրականացնելու ենք քաղաքի բարեկարգմանը, առողջապահության համակարգի արդիականացմանն ուղղված պարբերական ծրագրերը: Անշուշտ չենք սահմանափակվելու արդեն մեկնարկված ծրագրերով ու ձեռնամուխ ենք լինելու Բյուրեղավանի համար կարևոր նորնախագծերի իրականացմանը: Թվեմ դրանցից մի քանիսը. տարեցների համար ժամանցի կենտրոնի ստեղծում, ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրումների ու նոր աշխատատեղերի բացման խթանում,  զոհված ազատամարտիկներին նվիրված հուշակոթողի կառուցում, մանկապարտեզի խմբասենյակների թվի ավելացում, բակային տարածքների ու ճանապարհների ասֆալտապատում,  ոռոգման ցանցի վերականգնում և ընդլայնում, քաղաքի գլխավոր հատակագծի պատվիրում:

- Ի՞նչ կհղեիք Ձեր ընտրողներին:

- Ցանկանումեմ, որ ակտիվ մասնակցեն ընտրություններին: Դա ոչ միայն ընտրված քաղաքապետին ուժ կտա այլ նաև  համոզմունք՝ առաջիկա չորս տարիներին ավելի լավ աշխատելու, կիսատ գործերը ավարտելու և համայնքի հետ համագործակցությունը շարունակելու համար:

- Ի՞նչ կարգախոսով եք մասնակցում ընտրություններին:

- Իմ կարգախոսը նույնն է: Երկու ընտրություններին էլ մասնակցել եմ այս կարգախոսով՝ Կամք, նվիրում, աշխատանք:

 

 

 

 

«Գործարար հայելի» թերթ
http://gorcararhayeli.am/View_Post_Slide3.php?id=191

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner