Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 24
 
Համար 24Ամսաթիվ 02/07/2018 10:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՇՈՒՇԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ, ԱՆՆԱ ՍԱՀՐԱՏՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԶԱՐՈՒՀԻ ԱՊՐԵՍՅԱՆ, ՍՈՆԱ ԿՆՅԱԶՅԱՆ, ԱՐԵՎԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԿԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԼԱՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

-շաբաթվա ընթացքում ուսումնասիրել ՀՀ հարկադիր կատարման ծառայության կողմից ներկայացված կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումների հիմնավորվածությունը:

-պարբերաբար հետաքրքրվել համայնքում գործող ուսումնական հաստատություններում կատարվող միջոցառումների, անցկացված քննությունների, ինչպես նաև առկա խնդիրների մասին:

-Բյուրեղավան քաղաքի հանրակացարանների բնակարանների ցանկը թարմացնել, առանձնացնել համայնքի ավագանու որոշումներով անհատույց օտարված բնակարանները և  գործերն ավարտին հասցնել:

-բնակչության կողմից տրված դիմումներին, առաջարկություններին  շատ օպերատիվ արձագանքել. այնպես, որ բնակիչն իմանա իր դիմումին ընթացք տալու կամ չտալու օրինական պատճառների մասին:

-առաջարկություն ներկայացնել Նուռնուս բնակավայրում գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի Կոտայքի մարզային կառույցի (ԳԶՀ) փորձագետների կողմից դասընթացի անցկացման օրվա  մասին,

-շաբաթվա ընթացքում ձորի ճանապարհը  միասին ուսումնասիրել՝ որոշելու համար բարեկարգման անհրաժեշտ հատվածները,

-ներկայացնել եկեղեցու տարածքով անցնող կոյուղագիծը փոխելու համար  անհրաժեշտ ծախսերի հաշվարկներ,

 -ներկայացնել ոռգման ջրի խողովակաշարի կառուցման համար անհրաժեշտ նյութական ծախսերի նախնական հաշվարկներ:

-ներկայացնել համայնքի ավագանու կողմից հաստատված Բյուրեղավան  համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ  կամավոր խնդիրների  լուծման չափորոշիչներում փոփոխություն կատարելու որոշման նախագիծ,

-ներկայացնել համայնքի հաշմանդամ երեխաների համար սոցիալական աջակցության ծրագրի նախագիծը:

 -ներկայացնել Բյուրեղավան համայնքի 2019թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշման նախագիծը:

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner