ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 19/19
2019 թվականի հուլիսի 02-ին Բյուրեղավան համայնքի ղեկավարի մոտ կայացած Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման Ծրագրի» մասնակցության հայտ և առաջարկ ձևավորելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի խորհրդակցության
Մասնակցում էին՝
Գևորգ Հայրապետյան
|
Նուռնուս բնակավայրի վարչական ղեկավար
|
Մնացական Գևորգյան
|
Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավար
|
Սարգիս Ղազարյան
|
Համայնքի ղեկավարի խորհրդական, տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու
|
Լիլիթ Ավուշյան
|
Աշխատակազմի քարտուղար
|
Վոլոդյա Հայրապետյան
|
Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
|
Արման Օհանյան
|
Համայնքի ավագանու անդամ
|
Արգամ Շառյան
|
Համայնքի ավագանու անդամ
|
Անդրանիկ Հարությունյան
|
«Բյուրեղ Ալկո» ՍՊԸ-ի ներկայացուցիչ
|
Անդրանիկ Եղիազարյան
|
Համայնքի բնակիչ
|
ՄուշեղՀարությունյան
|
Համայնքի բնակիչ
|
Հայկազ Խնկոյան
|
Համայնքի բնակիչ
|
Գագիկ Նաղդալյան
|
Համայնքի բնակիչ
|
Մարիամ Գաբրիելյան
|
Համայնքի բնակիչ
|
Լյուբով Պիր-Բուդաղյան
|
Համայնքի բնակիչ
|
Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ խոշորացված համայնքներում ՀՀ կառավարությունը Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման Ծրագրի» շրջանակներում նախատեսում է կատարել մոտ 350 հազար դոլլարի չափով ֆինանսական ներդրում:
Ծրագրային մասնակցության հայտ և առաջարկ ձևավորելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի նպատակը համայնքի բնակիչների ծրագրային գաղափարների հավաքագրումն է, լավագույն ծրագրային գաղափարի ընտրությունը, ծրագրային հայտի մշակումը և ձևավորված ծրագրային առաջարկի ներկայացնելը Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին:
Համայնքի ղեկավարը խոսքը փոխանցեց տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու Ս. Ղազարյանին: Նա ներկայացրեց Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից տրամադրված ուղեցույցում նշված ոլորտները, ֆինանսավորվող ծրագրերին ներկայացվող պահանջները և սահմանափակումները:
Նախաձեռնող խմբի անդամները ներկայացրեցին իրենց առաջարկները ծրագրային հայտի վերաբերյալ.
Հ. Խնկոյանն առաջարկեց ծրագրի միջոցով բարեկարգել դեպի համայնքի հուշարձաններ տանող ճանապարհները, իսկ Լ. Պիր-Բուդաղյանն առաջարկեց համայնքի տարածքում տեղադրել հողմաէլեկտրակայան:
Քննարկումների արդյունքում որոշվեց հաստատել Ծրագրի մասնակցության հայտը՝ հետևյալ երեք ուղղություններով՝
-ոռոգման համակարգ,
-կոմունալ ծառայությունների համար նախատեսված հատուկ տեխնիկա,
-էներգախնայողության ծրագրեր:
Համայնքի ղեկավարը խնդրեց ներկաներին ներկայացնել հանրությանը ծրագրի ընթացքի մասին: |