Հանձնարարվեց.
Մ. Գևորգյանին, Ս. ՂազարյանինևԴ. Դանիելյանին՝
- ոռոգման համակարգի կառուցման և վերանորոգման հետ կապված անհրաժեշտ տվյալները տրամադրել փորձագետին:
Մ. Միքայելյանին, Լ. Ավուշյանին և Լ. Պողոսյանին՝
- ուսումնասիրել համայնքի կողմից պոլիկլինիկային փոխառություն տրամադրելու հարցը և ներկայացնել տեղեկություն:
Ա. Շառյանին, Հ. Եղյանին և Վ. Հայրապետյանին ՝
- հուլիսի 11-ին այցելել ք. Բյուրեղավանի 43, 44, 45 և 46 շենքերի բակ՝ կատարելու ուսումնասիրություններ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Հ. Եղյանին՝
- ծանուցագրեր ուղարկել բնակիչներին ք. Բյուրեղավանի 25 շենքի ետևի մասում իրենց կողմից ապօրինի տեղադրված ցանկապատերը մեկ ամսվա ընթացքում քանդելու մասին,
-ներկայացնել առաջարկություն Բյուրեղավանի 2-րդ փողոցով անցնող լուսավորության սյուները տեղափոխելու վերաբերյալ: |