Հանձնարարվեց.
Մ. Եղիազարյանին՝
- վաղը հանդիպում կազմակերպել Բյուրեղավանի Մշակույթի տան շենքի ավարտված շինարարության շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներ՝ տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնողների հետ:
Մ. Եղիազարյանին և Վ. Հայրապետյանին՝
- հետևել «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից Բյուրեղավան քաղաքի տարածքում իրականացվող աշխատանքներին:
Գ. Հայրպետյանին և Լ. Պողոսյանին ՝
- «Ջրաբերի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սանհանգույցների վերանորոգման համար կազմապերպել համայնքապետարանի կողմից անհրաժեշտ նյութերի ձեռքբերման աշխատանքները:
Ա. Շառյանին՝
- առաջիկա երկուշաբթի օրվանից սկսել ք. Բյուրեղավանի 39 և 40 շենքերի մուտքերի տանիքների վերանորոգման աշխատանքները:
Վարչական ղեկավարներին և Հ. Եղյանին՝
- մինչև հունիսի 7-ը 2020 թ.-ին «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի իրականացման առաջարկություններ ներկայացնել՝ պահանջվող ձևաչափին համապատասխան,
-ծրագրի աշխատանքներում ներառել նաև Բյուրեղավանի 1-ին թաղամասի հետիոտնային ճանապարհի, գերեզմանատների բարեկարգման ու սելավատարների մաքրման աշխատանքներ:
Հ. Եղյանին՝
- պարբերաբար (3 օրը մեկ) կազմակերպել Երևան – Սևան մայրուղու վրա Բյուրեղավան համայնքի Ջրաբեր և Նուռնուս բնակավայրերի վարչական տարածքի սանմաքրման աշխատանքներ:
Ս. Ղազարյանին՝
-համայնքի աղետների ռիսկերի կառավարման հարցերով խորհրդակցել վարչական ղեկավարների հետ և անհրաժեշտ փոփոխություններ կատարել համայնքի զարգացման ծրագրում:
Ն. Ալավերդյանին՝
- սկսել բակային ճամբարների և Բյուրեղավան քաղաքի օրվան նվիրված միջոցառման կազմակերպչական աշխատանքները:
Դ. Դանիելյանին՝
- ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարակից տարածքներում գտնվող անօրինական օբյեկտների ապամոնտաժման աշխատանքների և քաղաքաշինական կարևոր հանգույցներում գտնվող կիսակառույց, անավարտ շինարարական օբյեկտների կամ դեռևս չկառուցապատված օբյեկտների հետ կապված կատարել ուսումնասիրություն և ներկայացնել առաջարկություն: |