Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 28
 
Համար 28Ամսաթիվ 30/09/2019 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՇՈՒՇԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ, ԱՆՆԱ ՍԱՀՐԱՏՅԱՆ, ՄԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ , ԱՆԴՐԱՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԱՇՈՏ ՄԱՆՎԵԼՅԱՆ, ԶԱՐՈՒՀԻ ԱՊՐԵՍՅԱՆ, ԱՐԵՎԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԿԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՎԱՐԴԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԼԱՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Լ. Ավուշյանին՝

-հաջորդ տարվա ընթացքում աշխատակիցներին արձակուրդներ տրամադրել միայն հաստատված ամենամյա արձակուրդների տրամադրման նախնական գրաֆիկներին համապատասխան: Հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում արձակուրդներ չնախատեսել:

Լ. Պողոսյանին, Մ. Գևորգյանին և Մ. Հարությունյանին՝

-հողի հարկի և հողամասերի վարձավճարների գանձումը հասցնել առավելագույնի: Տարվա ընթացքում յուրաքանչյուր բնակավայրի տեղական հարկերի և վարձավճարների հավաքագրման ցուցանիշները  հաշվի են առնվելու համապատասխան աշխատակիցներին պարգևատրումներ տրամադրելիս:

Ա. Եղիազարյանին, Մ. Գևորգյանին և Մ. Հարությունյանին՝

-աղբահանության գրաֆիկից շեղման դեպքեր արձանագրելիս, անմիջապես տեղեկացնել «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրենին:

Մ. Գևորգյանին և Մ. Հարությունյանին՝

-ներկայացնել ամենօրյա տվյալներ բնակավայրերում աղբահանության իրականացման  վերաբերյալ,

-ներկայացնել բնակավայրերի հողերի քարտեզները՝ ըստ սեփականատերերի և նպատակային նշանակության,  ինչպես նաև տեղեկություն չօգտագործվող հողերի վերաբերյալ:

Մ. Եղիազարյանին, Մ. Գևորգյանին,  Մ. Հարությունյանին և Վ. Հայրապետյանին՝

-քննարկել և վաղը ներկայացնել առաջարկություն համայնքի բնակավայրերը համայնքի կենտրոնի հետ կապող ներհամայնքային երթուղիներ կազմակերպելու նպատակով տրամադրվող ավտոբուսների  անհրաժեշտ  քանակի և երթուղիների սկզբնակետի, վերջնակետի, միջանկյալ կանգառների և չվացուցակների  վերաբերյալ:

Մ. Եղիազարյանին՝

-ընթացիկ շաբաթվա ընթացքում կազմակերպել հուշաղբյուրի և Մշակույթի տան կիսատ շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելը,

-այսօր ներկայացնել տեղեկություն, թե Բյուրեղավան քաղաքի խաչմերուկից մինչև Մշակույթի տուն եզրաքարերի տեղադրումը քանի օրում կիրականացվի,

-այսօր ասֆալտի փորձագիտական եզրակացության համար նորից նմուշ տրամադրել համապատասխան կազմակերպությանը:

Հ. Եղյանին՝

-եռօրյա ժամկետում կազմակերպել Բյուրեղավան քաղաքի խաչմերուկում տեղադրված լուսացույցների կողքերին ճանապարհային նշանների տեղադրումը:

Մ. Միքայելյանին՝

-ներկայացնել պոլիկլինիկայի վարչական շենքի և բակի հիմնանորոգման աշխատանքների թերությունների բացահայտման ակտը:

Լ. Ավուշյանին և Հ. Լալայանին՝

-փաստաբանի հետ ճշտել «Արևահարվող աղջիկը» արձանին հարակից տարածքը համայնքի սեփականությունը դարձնելու գործի ընթացքի մասին:

ՀՈԱԿ-ների տնօրեններին՝

-ս/թ հոկտեմբերի 1-ից լիարժեքորեն կիրառել հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ծրագիրը:

Լ. Պողոսյանին և Խ. Գաբրիելյանին՝

-նախապատրաստել «Ռոստելեկոմ» ընկերության հետ մինչև 1 մլն. դրամի 3 ամսվա ծառայությունների ձեռքբերման պայմանագիր՝ համայնքի տարածքում տեղադրված տեսախցիկների սպասարկման համար,

- նշված պայմանագիրը կնքելու համար ներկայացնել տեխնիկական բնութագիր:

Լ. Պողոսյանին՝

- համայնքի տարածքում տեղադրված գխավոր տեսախցիկը տեղափոխելու համար նախատեսել 200,0 հազար դրամ,

- նախապատրաստել Մշակույթի տան դռների ցուցանակների ձեռքբերման  պայմանագիր:

Խ.Գաբրիելյանին՝

- ներկայացնել 2020 թվականի համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի ձեռքբերման հայտ:

 Վ. Հայրապետյանին՝

-ներկայացնել տեղեկատվություն Բյուրեղավան քաղաքի «Փակ դուռ» համարվող  չսեփականաշնորհված բնակարանների վերաբերյալ՝  դրանք աճուրդուվ օտարելու վերաբերյալ հարցը վաղը քննարկելու համար,

-օրվա ընթացքում չափել «Նարեկ» ծերանոցի այն սենյակների մակերեսները, որոնց համար համայնքապետարանի կողմից նախատեսվում  է լուսավորության լամպեր տեղադրել:

Ա. Սահրատյանին՝

-ներկայացնել անհրաժեշտ նյութեր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 14:00-ին «Դիակոնիա» ընկերության տնօրենի հետ տեղի ունենալիք հանդիպմանը ներկայացնելու համար:

 Ն. Մարկոսյանին՝

-հոկտեմբերի 2-ին կազմակերպել Ներքին աուդիտի կոմիտեի նիստ՝ աղբահանության
 գործընթացի շրջանակներում իրականացված ներքին աուդիտի արդյունքները քննարկելու համար:

Ա. Սահրատյանին և Մ. Կարապետյանին՝

- մասնակցել «Նարեկ» ծերանոցում կազմակերպվող ծերերի օրվան նվիրված միջոցառմանը:

Մ. Եղիազարյանին և Մ. Կարպետյանին՝

- համայնքի տարեց բնակիչների համար տարեցների օրվան նվիրված փոքրիկ միջոցառում կազմակերպել:

Լ. Ավուշյանին և Լ. Պողոսյանին՝

-ներկայացնել տեղեկատվություն 2017 թվականի նոյեմբեր ամսվան նախորդող վերջին 5 տարիների կտրվածքով համայնքի գյուղական բնակավայրերի բյուջեների կատարողականների և իրականացված կապիտալ ծրագրերի վերաբերյալ:

Մ. Գևորգյանին, Մ. Հարությունյանին և Ռ. Հարությունյանին՝

-ուսումնասիրել և գտնել  տարբեր դրամաշնորհային ծրագրեր՝ վարչական ղեկավարների նստավայրերի շենքերի վերանորոգումը ֆինանսավորելու համար:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner