Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 8
 
Համար 8Ամսաթիվ 19/03/2019 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ , ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ , ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Յ. ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ԷԼԻՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ԱՐԳԱՄ ՇԱՌՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը խոսեց <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում 2019 թվականի մարտի 23-ին կայանալիք  համապետական շաբաթօրյակի կազմակերպման աշխատանքների մասին: Նա նշեց, որ անհրաժեշտ է պատշաճ կերպով կազմակերպել շաբաթօրյակը, համախմբված ու ակտիվ մասնակցություն ունենալ ՝  մաքրելով համայնքի ամբողջ տարածքն ըստ նախապես կազմված ժամանակացույցի:

Հանձնարարվեց.

Մ. Եղիազարյանին՝

- ս/թ մարտի 23-ին կայանալիք  համապետական շաբաթօրյակի կազմակերպման աշխատանքները քննարկելու նպատակով  վաղը, ժամը 11:00-ին  հրավիրել համապետական շաբաթօրյակն  անցկացնելու նպատակով  ստեղծված աշխատանքային խմբի նիստ՝ համայնքում գործող ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ,

- համայնքի տարածքում գտնվող <<Արևահարվող աղջիկը>> արձանի տարածքը ներառել շաբաթօրյակի մաքրվող գոտու մեջ,

- շաբաթօրյակի ընթացքում  կազմակերպել  նաև ծառերի  էտման աշխատանքներ,

-կազմակերպել Բյուրեղավան քաղաքի երկու մուտքերի տեսախցիկները գիշերային լուսավորությամբ ապահովելու և Նուռնուս գյուղի մուտքի մոտ տեսախցիկ տեղադրելու աշխատանքները:

Ա. Շառյանին՝

- ս/թ մարտի 21-ին կազմակերպել <<Բյուրեղավան>> համատիրության կազմում ընդգրկված շենքերի լիազորների ժողով:

 Լ. Ավուշյանին՝

- պատրաստել կարգադրության նախագիծ համայնքի տարածքի չսահմանված տեղերում կուտակված աղբը հեռացնելու աշխատանքները կազմակերպելու նպատակով:

 Վ. Հայրապետյանին՝

- Բյուրեղավան քաղաքի բնակչության հետ աշխատանքներ տանել բազմաբնակարան շենքերի մուտքերը դոմոֆոններով հագեցնելու հարցի  վերաբերյալ:

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner