Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 16/01/2019 08:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՇՈՒՇԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԱՇՈՏ ՄԱՆՎԵԼՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման  և համակարգման
բաժնի աշխատողների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ ներկաներին հորդորեց աշխատել համակարգված և հնարավորինս լավ իրականացնել բաժնի առջև դրված խնդիրները:

Հանձնարարվեց.

Լ. Ավուշյանին՝

- ներկայացնել տեղեկատվութուն 2018 թվականի ընթացքում տրված կարգադրութուններով հանձնարարված, սակայն չկատարված աշխատանքների վերաբերյալ:

 Լ. Պողոսյանին և հսկողությունը՝ Լ. Ավուշյանին՝

- մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություն ներկայացնել բաժնի աշխատանքները օպտիմալ իրականացնելու վերաբերյալ,

- ուսումնասիրել, թե հնարավոր է արդյոք համայնքի եկամուտների հավաքագրումը պատվիրել այլ կազմակերպության,

- հետաքրքրվել բնակչությունից հավաքագրված  գումարները  բանկային հաշվեհամարներին մուտքագրելիս գանձվող սպասարկման վճարների համար և հարցը կարգավորել,

- մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպել գույքահարկի և հողի հարկի բազաների լրացման աշխատանքները:

 Վ. Հայրապետյանին՝

-  վերանայել հողի և գույքի վարձակալության պայմանագրերը և ներկայացնել առաջարկություն լուծման ենթակա պայմանագրերի վերաբերյալ,

-անհրաժեշտության դեպքում չվճարված տեղական տուրքերի գծով սահմանել վարչական վարութներ,

- աղբի հեռացման աշխատանքների պայմանագրեր չկնքողների հանդեպ վարչական վարույթներ սահմանել՝ նախապես ծանուցելով,

-վերանայել կենցաղային և ոչ կենցաղային աղբի հեռացման աշխատանքների պայմանագրերի ձևերը,

- հետաքրքրվել տերմինալների ձեռքբերման համար:

Լ. Պողոսյանին՝

- ներկայացնել կենցաղային և ոչ կենցաղային աղբի հեռացման աշխատանքների պայմանագրերի ձևերը:

 Ա. Եղիազարյանին, Մ. Հարությունյանին՝

- բնակչությունից կանխիկ հավաքագրված գումարները սահմանված ժամկետում մուտքագրել բանկային հաշվեհամարներին:

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner