Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 3
 
Համար 3Ամսաթիվ 03/02/2020 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՇՈՒՇԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ, ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԱՆՆԱ ՍԱՀՐԱՏՅԱՆ, ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Մ. Եղիազարյանին՝
-վաղը ժամը 15:00-ին կազմակերպել հանդիպում Բյուրեղավան համայնքի կոլեկտորի բնականոն շահագործումն ապահովելու և հաճախակի դարձած խցանումները վերացնելու նպատակով

ստեղծված  աշխատանքային խմբի  անդամների հետ,

-կազմակերպել 2020 թվականին նախատեսվող ասֆալտապատման աշխատանքների նախագծերի լրացման աշխատանքները։
Խ. Գաբրիելյանին՝

-ներկայացնել առաջարկություն Բյուրեղավան քաղաքի տարածքում տեղադրված տեսախցիկների համար լոկալ ցանցի ստեղծման տարբերակների վերաբերյալ՝ նախահաշվային փաստաթղթեր, տեխնիկական բնութագիր կազմելու համար:

Լ. Պողոսյանին, Վ. Հայրապետյանին և վարչական ղեկավարներին՝

- հողի հարկի, գույքահարկի, հողի վարձավճարների տվյալների բազաները ճշտել և կատարված աշխատանքների մասին ներկայացնել տեղեկատվություն:

Մ. Հարությունյանին՝

-կազմակերպել Բյուրեղավան համայնքի և Ջրաբեր գյուղի ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջև խմելու ջրի մատակարարման  պայմանագրեր կնքելու աշխատանքները:

Վ. Հայրապետյանին՝

-Բյուրեղավանի կենտրոնում տրանսպորտի կանգառի հարցը կարգավորելու համար ներկայացնել առաջարկություն։

Վ. Հայրապետյանին և Վ. Մարտիրոսյանին՝

- լուսացույցերի թերությունները վերացնելու և չտնկված ու չորացած ծառերի վերաբերյալ պատրաստել գրություններ՝ ուղղված 2019 թվականի ընթացքում թերի կատարած աշխատանքների կատարողներին :

 Լ. Ավուշյանին՝

- ներկայացնել առաջարկություն աշխատակազմի աշխատակիցների՝ աշխատասենյակներում վերադասավորման մասին:
Վ. Հայրապետյանին և Վ. Մարտիրոսյանին՝

-տալ պարզաբանում համայնքի Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում տեղադրված արևային պանելների արտադրած և ծախսված էլ. էներգիայի մասին:

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner