Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 1
 
Համար 1Ամսաթիվ 14/01/2020 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ, ՎՈԼՈԴՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՇՈՒՇԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ, ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԱՇՈՏ ՄԱՆՎԵԼՅԱՆ, ԱՆՆԱ ՍԱՀՐԱՏՅԱՆ, ԶԱՐՈՒՀԻ ԱՊՐԵՍՅԱՆ, ԱՐԵՎԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՏեսակԱՌԱՋԻՆ ՆԻՍՏՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Նախքան խորհրդակցությանը անցնելը՝ համայնքի ղեկավարը խոսեց համայնքում 2020 թվականին նախատեսված ծրագրերի մասին՝ նշելով, որ պետք է մրցութային կարգով պատվիրել  ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերը, իրականացվելու են ասֆալտապատման,  քաղաքային պոլիկլինիկային շենքի վերանորոգման, Ջրաբեր բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքները: Միաժամանակ տեղեկացրեց 2019թվականի բյուջեի կատարման մասին և նշվեց  եղած թերացումները։

Հանձնարարվեց.

Վ. Մարտիրոսյանին՝

-Ասֆալտապատման աշխատանքների նախահաշիվներից տարանջատել փոսային նորոգման և կապիտալ աշխատանքները, ինչպես նաև 2019թվականին կատարված աշխատանքները և նախապատրաստել 2020թվականին կատարվող աշխատանքների նախահաշիվները,

 -Ջրաբեր բնակավայրի խմելու ջրագծի նախագծի համար «Վեոլա ջուր» ՓԲԸ-ի հետ համատեղ կազմել տեխնիկական առաջադրանքը,

-նախապատրաստել գրություններ՝ «Պստո» ՍՊԸ-ին  շարունակել ծրագիրը և չորացածները փոխարինել նորերով և լուսացույց տեղադրողին  առկա թերությունները վերացնելու համար։

Մ. Եղիազարյանին ՝

-Համայնքի կենտրոնական կոլեկտորի հետ կապված ստեղծել աշխատանքային խումբ՝ ընդգրկելով մարզպետարանի և «Վեոլա ջուր» ՓԲԸ-ի  ներկայացուցիչներին։ Գրություն ներկայացնել մարզպետարան և «Վեոլա ջուր» ՓԲԸ։

 Խ. Գաբրիելյանին՝

- Հաշվառել համայնքում առկա համակարգիչները և ներկայացնել առաջարկություն,

-Կազմել ներքին լոկալ ցանցի նախագիծ։

Վ. Հայրապետյանին ՝

- Կազմակերպել մեքենա թափոնների հավաքումը և տեղափոխումը Ջրաբեր և Նուռնուս բնակավայրերից,

-Հարկային պարտավորությունններ ունեցողների նկատմամբ սահմանել վարչական վարույթներ,

-Սեյսմիկ քարտեզների պատվիրումը քննարկել ԱԻ-ի հետ։

Դ. Դանիելյանին՝

-Կադաստրի կոմիտեի հետ ճշտել Ջրաբերի հանքերի վարձակալական պայմանագրերի լուծարման հարցը,

-Համայնքի գլխավոր հատակագծի հարցով նախարարության հետ ճշտում կատարել։

Ա. Եղիազարյանին՝

-Ներկայացնել տեղեկատվություն վարչական տարածքում  գյուղատնտեսական հողերի օգտագործման վերաբերյալ:

 

Ա. Սահրատյանին՝

-վերանայել սոցիալական ոլոտին ներկայացվող պահանջները, լինել հետևողական հաշմանդամների վերաբերվող հարցերում, ներկայացնել առաջարկություններ։

 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner