Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 4
 
Համար 4Ամսաթիվ 14/04/2021 10:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ԱՐԱԶ ՎԵՐԴՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ԷԼԻՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը խոսեց 2021 թվականի ապրիլի 17-ին կայանալիք համայնքային շաբաթօրյակի և ծառատունկի  կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացման հարցերի շուրջ:

Հ. Բալասյանը ներկայացրեց, որ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների՝ Բյուրեղավանի համայնքապետարանը նախատեսում է «ՈՐԴՈՒՍ» ՀԿ-ի կողմից տրամադրված ծառերով և ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ «Հավերժության պուրակ» հիմնել Բյուրեղավան քաղաքի զբոսայգու տարածքում:

Հ. Բալասյանն առաջարկեց.

-       շաբաթօրյակն ու ծառատունկը սկսել ժամը 10:00-ին,

-       ապրիլի 24-ին կազմակերպել երթ դեպի Ծիծեռնակաբերդ:

 Հանձնարարվեց.

Հ. Եղյանին՝

-       կազմաերպել ապրիլի 17-ին կայանալիք համայնքային շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքները,

-       համայնքում գործող դպրոցների տնօրեններին տեղեկացնել շաբաթօրյակի և ծառատունկի մասին,

-       իրականացնել մաքրվող տարածքների բաժանում ՝ ըստ կազմակերպությունների,

-       ծանուցումներ ուղարկել առևտրի օբյեկտներին, որ մաքրեն իրենց տարածքները,

-       Երևան-Սևան մայրուղու՝ Բյուրեղավան համայնքի տարածքում առկա չգործող սանհանգույցը քանդելու հարցով զբաղվել, ճշտել, թե ով է կառուցել,

-       Բյուրեղավան քաղաքի 25-րդ շենքի մոտ առկա ցանկապատը տեղադրողին ծանուցել, որ այն քանդի:

 Մ. Կարապետյանին՝

-       հրապարակել համայնքային շաբաթօրյակի և ծառատունկի մասին:

 Ն. Մարկոսյանին՝

-       ներկայացնել գրաֆիկ՝ ՀՈԱԿ-ների կոմունալ ծախսերի մասին:

 Կազմակերպությունների տնօրեններին՝

-       կոմունալ ծախսերին հատկացված գումարները խնայողաբար օգտագործել:

 Մ. Հարությունյանին՝

-       ներկայացնել  Ջրաբեր գյուղում կառուցվելիք մանկական խաղահրապարակի նախագիծը,

-       պարզել վարչական ղեկավարի նստավայրի էլ. հոսանքի հաշվիչի անսարքության պատճառը,

-       հետևողականորեն զբաղվել բնակավայրի խմելու ջրի վարձավճարների հավաքագրման աշխատանքներով:

 Լ. Պողոսյանին՝

-       հետաքրքրվել Բյուրեղավան քաղաքում գործող «Բել Գլաս» ընկերության կողմից վճարման ենթակա տեղական հարկերի մասին,

-       պատրաստել տրանսպորտային միջոցի ծառայության պայմանագիր և նախատեսել համապատասխան գումար:

 Ա. Վերդյանին՝

-       նոր աղբամաններ ձեռք բերել՝ Երևան-Սևան մայրուղում տեղադրված հները փոխելու նպատակով,

-       կազմակերպել ծառերի էտման աշխատանքներ,

-       Բյուրեղավանի քաղաքային պուրակի շենքի գույքը 2-օրյա ժամկետում տեղափոխել գրադարանի նախկին շենք :

 Ս. Ղազարյանին՝

-       հետաքրքրվել Բյուրեղավանի քաղաքային պուրակում մանկական կարուսել ձեռք բերելու հարցով:

 Է. Հայրապետյանին՝

-       «Մոբայլ» մանկապարտեզների համար մանկական գրատախտակներ ձեռք բերել:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner