Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 32
 
Համար 32Ամսաթիվ 22/10/2019 14:30
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՍԱՐԳԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ, ՀԱՅԿ ԵՂՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ԷԼԻՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ, ԱՐԳԱՄ ՇԱՌՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԱԼԱՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Մ. Եղիազարյանին՝

-վաղը, ժամը 12:00-ին կազմակերպել հանդիպում Բյուրեղավան համայնքում ասֆալտապատման աշխատանքների  կապալառուի  ներկայացուցչի, տեխնիկական   և  հեղինակային    հսկողություն

իրականացնողների հետ:

Մ. Միքայելյանին՝

-պոլիկլինիկայի շենքի տանիքի 2020 թվականին նախատեսվող վերանորոգման համար նախապատրաստել պահանջվող փաստաթղթերը:

Վարչական ղեկավարներին՝

-Ս. Ղազարյանին տրամադրել Հայաստանի Տարածքային Զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք Բյուրեղավան համայնքում ոռոգման համակարգի կառուցման և վերանորոգման համար անհրաժեշտ տեղեկատվություն:

Լ. Պողոսյանին՝

-2020 թվականին նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 2020թ.-ի վաղ գարնանը հրավիրել՝

1. Բյուրեղավան համայնքում ասֆալտապատման աշխատանքների գնման մրցութ,

2.պոլիկլինիկայի վարչական շենքի և բակի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

-2020 թվականի բյուջեյում նախատեսել անհրաժեշտ գումարներ՝

1.Բյուրեղավան քաղաքի պուրակի  խաղահրապարակի կահավորման համար,

2. պուրակի զրուցարանի կահույքի և հեռուստացույցի ձեռքբերման համար,

3. Ջրաբեր գյուղի ջրագծի կառուցման համար:

-ձմեռային աշխատանքների նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով բազմաբնակարան շենքերի սպասարկման համար նախատեսված գումարը փոխանցել «Բյուրեղավան»  համատիրությանը:

Ա. Շառյանին՝

-հնարավորինս շուտ ավարտին հասցնել Բյուրեղավան քաղաքի  31 և 36 շենքերի աղբի խցիկների դռները փոխելու աշխատանքները:

Մ. Եղիազարյանին և Ա. Շառյանին՝

-Բյուրեղավան քաղաքի 13 շենքի ջրահեռացման խողովակի հարցը կարգավորել:

Հ. Եղյանին՝

-կազմապերպել Բյուրեղավան քաղաքի պուրակի և հուշաղբյուրի  տարածքի մաքրման աշխատանքները,

-կազմակերպել համայնքի վարչական տարածքում համայնքային հողերի վրա ապօրինի տեղադրված երկաթյա կրպակների  ու  ապօրինի ցանկապատված այգիների ու հողամասերի մաքրման աշխատանքները:

 Մ. Կարապետյանին՝

- տեղեկատվություն  հրապարակել պուրակում ծառ ջարդելու դեպքի վերաբերյալ:

Մ. Եղիազարյանին և Հ. Եղյանին՝

-կազմակերպել ք. Բյուրեղավանի 10 և 27-28 շենքերի  բակերում զրուցարանների  տեղադրման նախապատրաստական աշխատանքները՝ կառուցելով հարթակներ:

Ն. Ալավերդյանին՝

-մինչև նոյեմբերի կեսերը կազմակերպել «Բյուրեղավանի արծիվները» գրքի շնորհանդեսը:

Մ. Հարությունյանին՝

-ակտիվացնել Ջրաբեր գյուղի հողի վարձակալության վճարների հավաքագրման աշխատանքները:

 Վարչական ղեկավարներին , Շ. Ասատրյանին և Մ. Եղիազարյանին՝

-սեղմ ժամկետում համայնքի գյուղական բնակավայրերի տարածքում, ինչպես նաև Բյուրեղավան քաղաքում առկա շենք-շինությունների ցանկը վերանայել, կատարել շինություններին վերաբերող տվյալների ճշգրտում և պատշաճ փաստաթղթավորում :

Դ. Դանիելյանին և Հ. Եղյանին՝

-ճշտել, թե արդյոք անհրաժեշտ է համայնքի բնակավայրերի գերեզմանատները փաստաթղթավորել (կադաստրի վկայական):

 Լ. Ավուշյանին՝

-ներկայացնել տեղեկատվություն համայնքային ոչ առևտրային կամակերպություններում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ծրագիրը գործարկելու ընթացքի  վերաբերյալ:

 Վ. Հայրապետյանին՝

-ներկայացնել տեղեկատվություն հողի և գույքի վարձակալության պայմանագրերի գույքագրում անցկացրած հանձնաժողովի ( կարգադրություն N 40-Ա, 22.03.2018թ.) կատարած աշխատանքների վերաբերյալ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner