Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 30
 
Համար 30Ամսաթիվ 08/10/2019 11:00
Վարող ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԻՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՄՈՒՇԵՂ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՌԻՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԼԻԼԻԹ ԱՎՈՒՇՅԱՆ, ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ, ՆԻՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ՀԱՅԿ ԵՂՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ, ԷԼԻՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, ՆՎԱՐԴ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *գործակարգավարական
Բովանդակություն *

Հ. Եղյանին՝

-հետաքրքրվել «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի կողմից շահագործվող աղբատար ավտոմեքենայի կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ ծախսերով:

 Մ. Եղիազարյանին և Հ. Եղյանին՝

-իրականացնել հոկտեմբերի 12-ին կայանալիք մարզային շաբաթօրյակի կազմակերպման աշխատանքները:

 Լ. Ավուշյանին՝

-պատրաստել մարզային շաբաթօրյակը կազմակերպելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին կարգադրության նախագիծ,

-Մշակույթի տունը բացելու համար անհրաժեշտ գույքով շենքի դահլիճը, դասասենյակները և աշխատասենյակները ապահովելու վերաբերյալ գրությունը նորից ուղարկել մարզպետարան:

 Ռ. Հարությունյանին՝

-Varks.am –ից դրամաշնորհ ստանալու համար քննարկել, թե ինչ գույքի համար մասնակցել խաղարկությանը:

 Մ. Գևորգյանին և Մ. Հարությունյանին ՝

-ներկայացնել գյուղական բնակավայրերի սոցիալական վատ պայմաններում ապրող ընտանիքներին և առաջարկություններ մի քանի ընտանիքներով կոլեկտիվ տնտեսություններ ստեղծելու միջոցով որևէ գործունեություն (օրինակ՝ մեղվաբուծություն) իրականացնելու վերաբերյալ՝ Դիակոնիա ընկերութունից դրամաշնորհ ստանալու նպատակով:

 Մ. Հարությունյանին՝

-ճշտել, թե Ջրաբեր գյուղը սնուցող  միջին ճնշման  գազատար խողովակի կողքով անցնող ստորգետնյա գազատար խողովակը գործող է, թե՝ ոչ,

- «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համագործակցելով զբաղվել Ջրաբեր գյուղի խմելու ջրի հարցերով և պարբերաբար ներկայացնել տեղեկություն:

Ա. Շառյանին՝

-ընթացիկ շաբաթվա ընթացքում Բյուրեղավանի ավագ դպրոցի շենքի 1-ին դասարանցիների համար նախատեսված մուտքի աստիճանաճաղերը սարքել:

 Ն. Ալավերդյանին՝

-ներկայացնել 2020 թվականին Մշակույթի տան շենքի համար անհրաժեշտ տնտեսական ապրանքների պահանջագիր:

 Բոլորին ՝

-անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ համայնքի բյուջեում փոփոխություն կատարելու համար:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner