Մ. Եղիազարյանին և Ն. Մարկոսյանին՝
-ասֆալտապատման աշխատանքների ծավալաթերթերը համեմատել կատարողականների հետ և ներկայացնել:
Լ. Պողոսյանին և Մ. Հարությունյանին՝
-Ջրաբեր գյուղի խմելու ջրի խողովակաշարի կառուցման համար տեխնիկական բնութագիր պատրաստելու մրցույթ հայտարարել:
Ն. Ալավերդյանին՝
-կազմակերպել տարվա ընթացքում լավագույն արդյունքներ արձանագրած համայնքի պատանիներին պատվոգրեր հանձնելու միջոցառում:
Ն. Զաքարյանին՝
-ներկայացնել Արվեստի դպրոցի յուրաքանչյուր դասասենյակի նպատակային օգտագործման ժամերը:
ՀՈԱԿ-ների տնօրեններին՝
-մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը ներկայացնել ֆինանսավորման հայտերը:
Վարչական ղեկավարներին, Հ. Եղյանին և Ս. Ղազարյանին՝
-գույքագրել համայնքիտարածքի ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) և կազմակերպել դրանց հանձնումը համապատասխան ընկերությանը: |