Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 133-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2019 թվականի N 133-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՂԱԿԱՁԵՎ ՓՈՂՈՑԻ 50 ՇԵՆՔԻ 72 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՍԱԹԵՆԻԿ ԼԵՎԱՆԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 12-ի N 27-Ա որոշումը, համայնքային սեփականություն համարվող բնակելի ֆոնդի և ոչ բնակելի տարածքների պահպանմանսեփականաշնորհմանբնակկարիքավոր ընտանիքների հաշվառման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը  և Սաթենիկ Լևանի Կիրակոսյանի դիմումը՝  որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի 85.9 քմ ընդհանուր մակերեսով 72 բնակարանը (նախկին 4-րդ հանրակացարան, թիվ 136, 148 սենյակներ) անհատույց օտարել (նվիրել) Սաթենիկ Լևանի Կիրակոսյանին՝ ծնված 1978 թվականի օգոստոսի 05-ին:

2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Սաթենիկ Լևանի Կիրակոսյանի կողմից:

3.Հանձնարարել Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Վոլոդյա Հայրապետյանին (նույնականացման քարտ՝ 006343479, տրված՝ 07 սեպտեմբերի 2017 թվականին  059-ի կողմից, ծնված՝ 1973 թվականի դեկտեմբերի 11-ին)՝ կատարել Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի 72 բնակարանը Սաթենիկ Լևանի Կիրակոսյանին անհատույց օտարելու (նվիրելու) հետ կապված գործարքներ և կնքել նվիրատվության պայմանագիր:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner