Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 32-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2021 թվականի N 32-Ա

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հիմք ընդունելով «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021 թվականի ապրիլի 19-ի «144-01/Վ-021», ապրիլի 21-ի «151-01/Վ-021», «151Ա-01/Վ-021», «151Բ-01/Վ-021», «151Գ-01/Վ-021», ապրիլի 22-ի «150-02/Վ-021» և ապրիլի 30-ի «175-01/Վ-021» ու «175Ա-01/Վ-021» գրություններն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջարկությանը աճուրդային (դասական աճուրդ) կարգով Բյուրեղավան համայնքի սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց թիվ 2/84 հասցեի 82.9 քմ ընդհանուր մակերեսով տնտեսական շինությունն ու ավտոտնակը և դրանց զբաղեցրած 145.32 քմ մակերեսով հողամասը (վկայական N 2711164, տրված 2010 թվականի օգոստոսի 11-ին, կադաստրային համարը՝ 07-003-0025-0094, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ հասարակական կառուցապատման), Օղակաձև փողոց 50 շենքի 17.41 քմ մակերեսով 1 բնակարանը (վկայական N03112017-07-0139), 22.12 քմ մակերեսով 90 բնակարանը (վկայական N 03112017-07-0104), 16.62 քմ մակերեսով 80 բնակարանը (վկայական N 03112017-07-0119), 14.01 քմ մակերեսով 65 բնակարանը (վկայական N 17032017-07-0063) և 16.5 քմ մակերեսով 69 բնակարանը (վկայական N 03112017-07-0056), 2-րդ փողոց 49 շենքի 13.29 քմ մակերեսով 35 բնակարանն (վկայական N 01042014-07-0016) ու «ՊՏ-165 Մ» մակնիշի խոտհավաքիչ մամլիչը օտարելու համար։

2.Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի մեկնարկային գները՝ համաձայն հավելվածի։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -6

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ

ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ԵՂՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(163.13 Կբ) Վկայական 49/35
(4.22 Մբ) Վկայականներ
(2.21 Մբ) Վկայական 2/84
(18.92 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(15.96 Կբ) Հավելված
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝14.01.2022 N 05-Ա
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner