Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 53-րդ և 55-րդ կետերի ու հիմք ընդունելով Կարինե Ավագյանի դիմումը՝ որոշում եմ․
1.Կարինե Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի 36 շենքի թիվ 27 բնակարանի (վկայական՝ N 2822080 տրված 2011 թվականի սեպտեմբերի 16-ին) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել`
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սամվել Վարդանյանի փողոց 36 շենք 27 բնակարան:
2.Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերահասցեավորման գրանցում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: