Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի № 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 53-րդ և 55-րդ կետերի, հիմք ընդունելով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ու Արթիկ Հայրազատի Եղիազարյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Լևոն Մակարյան փողոց թիվ 9/32 անշարժ գույքի (վկայական N 2513431 տրված 2008 թվականի ապրիլի 02-ին) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել՝
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց 9/32։
2.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ վերահասցեավորման գրանցում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: