Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, հիմք ընդունելով համայնքային սեփականություն համարվող բնակելի ֆոնդի և ոչ բնակելի տարածքների պահպանման, սեփականաշնորհման, բնակկարիքավոր ընտանիքների հաշվառման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Բուրուջ Մարտինի Մանասյանի դիմումը՝ ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի 22.2 քմ ընդհանուր մակերեսով 8 բնակարանը (նախկին 4-րդ հանրակացարան, թիվ 9 սենյակ) և 13.68 քմ ընդհանուր մակերեսով 78 բնակարանը (նախկին 4-րդ հանրակացարան, թիվ 78 սենյակ) անհատույց օտարել (նվիրել) Բուրուջ Մարտինի Մանասյանին՝ ծնված 1947 թվականի մայիսի 25-ին:
2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Բուրուջ Մարտինի Մանասյանի կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: