Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, հիմք ընդունելով համայնքային սեփականություն համարվող բնակելի ֆոնդի և ոչ բնակելի տարածքների պահպանման, սեփականաշնորհման, բնակկարիքավոր ընտանիքների հաշվառման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Քնարիկ Գուրգենի Բարսեղյանի դիմումը՝ ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի 16.9 քմ ընդհանուր մակերեսով 51 բնակարանը (նախկին 4-րդ հանրակացարան, թիվ 57 սենյակ) անհատույց օտարել (նվիրել) Քնարիկ Գուրգենի Բարսեղյանին՝ ծնված 1960 թվականի հոկտեմբերի 13-ին:
2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Քնարիկ Գուրգենի Բարսեղյանի կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: