Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 327-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 օգոստոսի 2019 թվականի N 327-Ա

ԱՐՍԵՆ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Բյուրեղավան համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Արսեն Խանզադյանը, հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, «Հողի հարկի մասին» օրենքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկի վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019 թվականի մայիսի 16-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից տրամադրված «Հողի հարկի մասին» օրենքով  սահմանված հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ շենքերի և շինությունների հաշվառման և գնահատման տվյալների`քննարկվող 0,12 հա հողամասը՝ քաղաք Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց, հանդիսանում է քաղաքացի Արսեն Խանզադյանի սեփականությունը, որը «Հողի հարկի մասին»  օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Հողի հարկը կազմում է 62958 (վաթսուներկու հազար  ինը հարյուր հիսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ,  ինչը 2008-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում  չի վճարվել: 
Քաղաքացի Արսեն Խանզադյանի կողմից նշված ժամանակահատվածի համար հողի հարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 62399 (վաթսուներկու հազար երեք հարյուր իննսունինը) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի մայիսի 30-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով Արսեն Խանզադյանը պատշաճ ծանուցվել է (հիմք՝ 2019 թվականի մայիսի 18-ի փոստային անդորրագիր): Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Հողի հարկի մասին» օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները։ Վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը գանձվում է վարձատուից։ 

Համաձայն «Հողի հարկի մասին» օրենքի 16-րդ հոդվածիՀայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ հողի հարկի գումարները վճարվում են`
1) համայնքի վարչական տարածքում գտնվող  հողերի համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Համաձայն Հարկային օրենսգրքի  401-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0,075 տոկոսի չափով:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը որպես սեփական  լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի և հողի հարկի գանձումը, ինչպես նաև  տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Ելնելով վերոգրյալից և համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Հողի հարկի մասին» օրենքի 1-ին,  Հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածների՝  որոշում եմ.

1.Քաղաքացի Արսեն Խանզադյանից հօգուտ Բյուրեղավան համայնքի բյուջե գանձել 92771  (իննսուներկու հազար յոթ հարյուր յոթանասունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ՝ որպես  քաղաք Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց հասցեի հողի համար վճարման ենթակա հողի հարկի գումար, որից՝ 62399 (վաթսուներկու հազար երեք հարյուր իննսունինը) Հայաստանի Հանրապետության  դրամը՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին  դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Բյուրեղավան համայնքի ղեկավարը:

5.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել Արսեն Խանզադյանին:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին Արսեն Խանզադյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner