Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի № 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 53-րդ ու 55-րդ կետերի, հիմք ընդունելով 2019 թվականի հունիսի 17-ի անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրը և Նարինե Գագիկի Գրիգորյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Կոտայքի մարզ գյուղ Նուռնուս թիվ 161 (ծածկագիր՝ 07-051-0101-0068) հասցեի անշարժ գույքը վերահասցեավորել`
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գարուն թաղամաս 1-ին փողոց 161:
2.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ վերահասցեավորման գրանցում կատարելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: