Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 266-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2018 թվականի N 266-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՅԳԵՏՆԱԿԸ, ԾԱԾԿԱՐԱՆԸ, ՀԱՐԹԱԿՆ ՈՒ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 22-րդ և 24-րդ  կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-12-րդ և 22.1 կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 53-րդ և 55-րդ կետերի, հաշվի առնելով, որ այգետնակը, ծածկարանը, հարթակն ու պարիսպը կառուցված են մինչև 2001թվականի մայիսի 15-ը, կառուցված չեն և չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2018 թվականի հունիսի 14-ին տրված NԱբ-1112 արխիվային  տեղեկանքն  ու  Սամվել  Վարդգեսի  Մալխասյանի դիմումը` որոշում  եմ.                                                              

1. Աբովյանի շրջանի Նուռնուս այգետարածքի թիվ 46 հասցեում գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել.

   Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Դարանի թաղամաս 1-ին փողոց 46 :

2.Սամվել Վարդգեսի Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ համայնք  Բյուրեղավան գյուղ Նուռնուս  Դարանի  թաղամաս  1-ին  փողոց 46 հասցեի 07-051-0134-0007 ծածկագրով հողերից 0.05 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում 2001թվականի մայիսի 15-ից առաջ ինքնակամ  կառուցված  բնակելի նպատակային նշանակության 248.2 քառակուսի մետր արտաքին (207.45 քառակուսի մետր ներքին) մակերեսով այգետնակը, 4.8 քառակուսի մետր արտաքին և ներքին մակերեսով ծածկը, 31.2 քառակուսի մետր արտաքին և ներքին մակերեսով հարթակն ու 3.1 քառակուսի մետր  մակերեսով պարիսպը  ճանաչել օրինական:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված 0.05 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

4.Հաստատել  որոշման անբաժանելի մասը կազմող «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ  պատասխանատվությամբ  ընկերության կողմից կազմված ընդհանուր 0.05 հեկտար հողամասի և  շինությունների հատակագծերը:

5.Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ պետական գրանցում կատարելու համար :

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(864.33 Կբ) Հատակագիծ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner