Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 63-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 20-րդ կետերի, «Տեղական  տուրքերի  և  վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ  և 16-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման  մասին»  օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ հոդվածի 7-րդ մասերի և 14-րդ հոդվածի՝ ավագանին որոշում է.

1.Սահմանել Բյուրեղավան համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար 2019 թվականի   աղբահանության  վճարի դրույքաչափերը՝
1) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար՝

ա. ըստ  հաշվառված անձանց քանակի՝   համայնքում   անձնագրային   հաշվառման  կանոններով  ըստ  հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի  համար՝  ամսական 200 (երկուհարյուր) դրամ, կամ 

բ. ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի   մետր  մակերեսի  համար`15 (տասնհինգ)  դրամ,

2) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում` հասարակական   և   արտադրական  շենքերում  և   (կամշինություններում՝   ըստ   շինության  ընդհանուր մակերեսի՝

ա. առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի   և բնակչության   սպասարկման   այլ  ծառայություններ իրականացնող շինությունների   մասով   մեկ  քառակուսի մետր   մակերեսի  համար՝  50 (հիսուն) դրամ.
բհյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես  նաև  այլ  գործունեություն իրականացնող հասարակական  շինությունների մասով՝ մեկ քառակուսի  մետր  մակերեսի  համար` 20 (քսանդրամ.
գ. արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար`15 (տասնհինգդրամ.
դ.կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական  և  նմանատիպ  այլ հասարակական շինությունների  մասով`մեկ քառակուսի մետր մակերեսի  համար՝ 3 (երեք) դրամ.
ե. շինություններում, որտեղ   իրականացվում   է   մեկից   ավելի   առանձնացված  տնտեսական  գործունեությունաղբահանության   վճարն ամբողջությամբ  հաշվարկել տնտեսական  գործունեության  համար սահմանված առավել բարձր դրույքաչափով,

3) ոչ կենցաղային աղբի համար`

ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 (երեք հազար) դրամ, կամ
բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 (տասը հազար) դրամ:

2.Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունները տրամադրել կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար՝ վճարովի հիմունքներով: Թույլտվությունների համար վճարների դրույքաչափերը սահմանել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից  սույն որոշման  1-ին կետով սահմանված դրույքաչափերի 20 տոկոսի չափով:

3.Համայնքի վարչական տարածքում աղբահանության վճարից 2019  թվականին  արտոնություններ սահմանել հետևյալ սոցիալական խմբերի համար՝ սահմանված  դրույքաչափերի  50%-ի չափով՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես   նաև    ծառայողական  պարտականությունները կատարելիս  զոհված  (մահացած)   զինծառայողների  ընտանիքների  անդամներին
2) 
բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցողընտանիքներին:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 
Կողմ (7)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԴԻԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(29.27 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
(753.57 Կբ) Ամփոփաթերթ հանրային լսում
(155.43 Կբ) Ամփոփաթերթ հանձնաժողովի նիստի
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner