Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 61-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 դեկտեմբերի 2018 թվականի N 61-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ  կետի, «Տեղական   տուրքերի և վճարների մասին»օրենքի 8-րդ, 10-րդ,13-րդ,14-րդ և 16-րդ  հոդվածների՝ ավագանին որոշում է.

1.Սահմանել Բյուրեղավան  համայնքում  (այսուհետ՝  համայնք) տեղական  վճարների 2019  թվականի  տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները`

1)համայնքի  տարածքում  շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման  աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական  պայմաններ մշակելու  և  հաստատելու  համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝  10000  (տասը հազար) դրամ.

2)ճարտարապետաշինարարական նախագծային  փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր  շինարարական աշխատանքներն իրականացնելուց  հետո շենքերի և շինությունների (այդթվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական  ակտով  փաստագրման ձևակերպման   համար՝  համայնքի մատուցած  ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 20000 (քսան հազար) դրամ.

3)ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թուլտվության ձևակերպման համար՝  համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 (տասը հազար) դրամ.

4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 25000 (քսանհինգ հազար) դրամ.

5)համայնքի  կողմից  կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝  5000 (հինգ հազար) դրամ.

6) համայնքի  վարչական  տարածքում  տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու  համար՝  համայնքի մատուցած ծառայությունների դիմաց  փոխհատուցման վճար՝ 2000 (երկու  հազար դրամ).

7) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց՝ փոխհատուցման գումարի չափով` մեկ քառակուսի մետրի համար՝ 10  (տասը) դրամ.

8)Բյուրեղավանի  «Արև»  մանկապարտեզ  նախադպրոցական  ուսումնական հաստատություն  համայնքային  ոչ առևտրային կազմակերպության ծառայությունից   օգտվողների  համար՝  համայնքի կողմից  մատուցված  ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ  և արտոնություններ՝  համաձայն հավելված N 1-ի.

9)«Բյուրեղավանի  Շառլ  Ազնավուրի  անվան  արվեստի դպրոց»  արտադպրոցական  ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության  ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափ և արտոնություններ` համաձայն հավելված N 2-ի:

10) համայնքի արխիվից  փաստաթղթերի   պատճեններ   տրամադրելու համար՝ մեկ  փաստաթղթի համար  փոխհատուցման վճար՝ 1000 (հազար) դրամ.    

11) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ յուրաքանչյուր կանխարգելիչ միջոցառման համար՝ 150 (մեկ հարյուր հիսուն) դրամ:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -7

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ

ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(28.59 Կբ) Texekanq- himnavorum
(154.03 Կբ) Ampopatert
(27.20 Կբ) Havelvac N1
(812.18 Կբ) Փորձաքննության պատասխան
(735.74 Կբ) Հանրային լսումի ամփոփաթերթ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner