Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 417-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 նոյեմբերի 2018 թվականի N 417-Ա

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՈՏԱՅՔԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 20/41 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետիՀայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-11-րդ և 13-րդ կետերի, հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունն ու Գրիգոր Ազարյանի դիմումը` որոշում եմ.

1. Գրիգոր Մակիչի Ազարյանին (ծնված 1948 թվականի հունիսի 16-ին) սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Կոտայքի փողոց թիվ 20/41 հասցեի (վկայական N 2500898, կադաստրային ծածկագիրը` 07-003-0037-0068) 0.01 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակությամբ 126.46 քմ ներքին (159.27 քմ արտաքին) մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական:

2. Գրիգոր Մակիչի Ազարյանին` համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 334467 (երեք հարյուր երեսունչորս հազար չորս հարյուր վաթսունյոթ) դրամ, սույն որոշման 1-ին կետում նշված 159.27 քմ արտաքին  (126.46 քմ ներքին) մակերեսով բնակելի տան  օրինականացման վճար:

3.Սույն որոշման  ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում  որոշումը համարվում  է ուժը կորցրած:

4. Հաստատել՝ որոշման անբաժանելի մասը կազմող «Երիցուկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված ընդհանուր 0.01 հեկտար մակերեսով հողամասի և բնակելի տան հատակագիծը:

5.Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` պետական գրանցում կատարելու համար:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(676.31 Կբ) Հատակագիծ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner