Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 23-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հարություն Հարությունյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Թույլատրել Հարություն Հարությունյանին կատարելու իրեն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի 3 շենքի 17 բնակարանի (վկայական՝ N 24102018-07-0049, տրված 2018 թվականի հոկտեմբերի 24-ին) պատշգամբի ընթացիկ նորոգում թեթև կոնստրուկցիաներով՝ առանց նախագծային փաստաթղթերի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: