Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 53-րդ ու 55-րդ կետերի, հիմք ընդունելով 2019 թվականի հունիսի 20-ի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Անի Սամվելի Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ․
1.Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի 28 շենքի թիվ 8 բնակարանի (վկայական՝ 0200379, տրված 2000 թվականի դեկտեմբերի 22-ին) հասցեն համարել չեղյալ և վերահասցեավորել`
Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Կոտայքի փողոց 28 շենք 8 բնակարան:
2.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերահասցեավորման գրանցում կատարելու համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: