Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 39-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հունիսի 2019 թվականի N 39-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ և 30-րդ հոդվածների, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի  դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ  հաստատված  կարգի  և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր  սխեմաների   համաձայնեցման  միջգերատեսչական  հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 16-ի N 30 եզրակացությունն ու  «ԿԱՊԵԼՈ ԲԻԱՆԿՈ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  դիմումը՝ ավագանին որոշում է.

1.«ԿԱՊԵԼՈ ԲԻԱՆԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր գյուղի 07-055-0212-0091 ծածկագրով (վկայական N 15022019-07-0002) 0.73 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության հողերի, գործառնական  նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների:

2.«ԿԱՊԵԼՈ ԲԻԱՆԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Բյուրեղավանի  համայնքապետարանի 900105226170 հաշվեհամարին վճարել 2.126.600 (երկու միլիոն հարյուր  քսանվեց  հազար վեց հարյուրդրամ` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի  նպատակային նշանակության  փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության համար:

3.Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետով նշված հողամասի նպատակային և  գործառնական նշանակությունների կատարված փոփոխությունների մասին 10-օրյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -7

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԳԵՈՐԳԻ

ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԼԱՎԻԿ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(160.76 Կբ) Սոցիալական հանձնաժողովի ամփոփաթերթ
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝N 44-Ա 04.07.2019թ.
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner