Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 140-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2019 թվականի N 140-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՅԳԵՏՆԱԿԸ, ԶՈՒԳԱՐԱՆՆ ՈՒ ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ և 22.1-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման, հաշվի առնելով, որ այգետնակը, զուգարանն ու պարիսպները, կառուցված չեն և չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, այգետնակն ու պարիսպները կառուցված են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և հիմք ընդունելով շինությունների վերաբերյալ տեխնիկական եզրակացությունը, «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2019 թվականի հունվարի 18-ին տրված թիվ Հ-270 արխիվային տեղեկանքն ու Լյովա Գրիգորի Բաբայանի դիմումը` որոշում եմ.  

1.Լյովա Գրիգորի Բաբայանին (ծնված՝ 1962 թվականի փետրվարի 17-ին) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավանգյուղ Նուռնուս Դարանի թաղամաս 3-րդ փողոց 3 (ծածկագիր` 07-051-0136-0019) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման 0.04967 հեկտար մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության 259.7 քմ արտաքին (223.95 քմ ներքին) մակերեսով այգետնակը, 5.1 քմ մակերեսով պարիսպը և 1.2 քմ արտաքին (1.0 քմ ներքին) մակերեսով զուգարանը ճանաչել օրինական:

2. Լյովա Գրիգորի Բաբայանին` համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 792 (յոթ հարյուր  իննսուներկու) դրամ՝ սույն որոշման 1-ին կետում նշված 1.2 քմ արտաքին  մակերեսով զուգարանի օրինականացման վճար:

3. Սույն որոշման  ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում  որոշումը համարվում  է ուժը կորցրած:

4. Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` պետական գրանցում կատարելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner