Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, հիմք ընդունելով համայնքային սեփականություն համարվող բնակելի ֆոնդի և ոչ բնակելի տարածքների պահպանման, սեփականաշնորհման, բնակկարիքավոր ընտանիքների հաշվառման և բնակարանային հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջարկությունը և Ալբերտ Մկրտչի Վարդանյանի դիմումը՝ ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի սեփականություն համարվող Բյուրեղավան քաղաքի Օղակաձև փողոցի 50 շենքի 34.35 քմ ընդհանուր մակերեսով 7 բնակարանը (նախկին 4-րդ հանրակացարան, թիվ 7,8 սենյակներ) անհատույց օտարել (նվիրել) Ալբերտ Մկրտչի Վարդանյանին՝ ծնված 1954 թվականի դեկտեմբերի 28-ին:
2.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ալբերտ Մկրտչի Վարդանյանի կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: