Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 487-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 դեկտեմբերի 2019 թվականի N 487-Ա

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ (ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ) ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի  37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և հիմք ընդունելով Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 15-Ն որոշմամբ հաստատված կարգը՝ որոշում եմ.

1. 2019 թվականի դեկտեմբերի 02-ից  մինչև 18-ը ներառյալ Բյուրեղավանի համայնքի բոլոր բնակավայրերում կազմակերպել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի 2020 թվականի բյուջեի նախագծերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքի «Մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկի ծառայությունից (շախմատի ուսուցում) օգտվողների համար՝ համայնքի  կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափի վերաբերյալ հանրային  քննարկումներ:

2. Լսումները (քննարկումները) անցկացնել՝ 

1) 2019 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին Բյուրեղավան բնակավայրում` Մշակույթի տան շենքում. հասցեն՝ քաղաք Բյուրեղավան, Զորավար Անդրանիկի փողոց,

2)2019 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Նուռնուս բնակավայրում` վարչական ղեկավարի նստավայրում. հասցեն՝ գյուղ Նուռնուս, գլխավոր փողոց թիվ 15 վարչական շենք,

3)2019 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին  Ջրաբեր բնակավայրում`վարչական ղեկավարի նստավայրումհասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին  փողոց թիվ 13 վարչական շենք:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner