Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 176-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հուլիսի 2020 թվականի N 176-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՅԳԵՏՆԱԿԸ, ԶՈՒԳԱՐԱՆԸ, ՀԵՆԱՊԱՏԵՐՆ ՈՒ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-11-րդ և 13-րդ կետերի ու 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 53-րդ և 55-րդ կետերի, հաշվի առնելով, որ այգետնակը, զուգարանը, հենապատերն ու պարիսպը կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և հիմք ընդունելով 0108349 սեփականության վկայականը, շինարարական կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, չափագրման հատակագծերն ու Դմիտրի Մանվելի Եսայանի դիմումը` որոշում եմ.

1. Կոտայքի մարզ գյուղ Նուռնուս 13 թաղամաս թիվ 18 հասցեում գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել.

Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Տնաշինական թաղամաս 13-րդ փողոց 18:

2.Դմիտրի Մանվելի Եսայանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Տնաշինական թաղամաս 13-րդ փողոց 18 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում (ծածկագիր՝ 07-051-0144-0039) ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության 151.05 քմ արտաքին (122.38 քմ ներքին) մակերեսով այգետնակը, ընդհանուր 7.05 քմ արտաքին (6.9 քմ ներքին) մակերեսով զուգարանը, հենապատերն ու պարիսպը ճանաչել օրինական:

3.Դմիտրի Մանվելի Եսայանին՝ համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 166155 (մեկ հարյուր վաթսուվեց հազար մեկ հարյուր հիսունհինգ) դրամ՝ 151.05 քմ արտաքին մակերեսով այգետնակի օրինականացման վճար, 4653 (չորս հազար վեց հարյուր հիսուներեք) դրամ՝ ընդհանուր 7.05 քմ արտաքին մակերեսով զուգարանի, հենապատերի ու պարսպի օրինականացման վճար: Ընդհանուր՝ 170808 (մեկ հարյուր յոթանասուն հազար ութ հարյուր ութ) դրամ:

4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Հաստատել՝ որոշման անբաժանելի մասը կազմող «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տված հողամասի ու շինությունների հատակագիծը:

6.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` պետական գրանցում կատարելու համար:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(187.03 Կբ) Որոշում N 176-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner