Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 248-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2021 թվականի N 248-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ կետերի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 62-րդ և 64-րդ կետերի, հաշվի առնելով, որ շինությունները կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և հիմք ընդունելով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ 2013 թվականի հունիսի 18-ին տված N Դ-508 արխիվային տեղեկանքը, շինարարական կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունն ու Մարկոս Ջոնրիկի Ալեքսանյանի 2021 թվականի հունիսի 16-ի դիմումը` որոշում եմ.

1.Բյուրեղավանի 1-րդ թաղամասում հ. 16 հասցեի անշարժ գույքը վերահասցեավորել.

Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամաս 1-ին փողոց 16:

2.Մարկոս Ջոնրիկի Ալեքսանյանին (ծնված` 1964 թվականի հուլիսի 24-ին) սեփականության իրավունքով պատկանող  Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան քաղաք Բյուրեղավան Սարալանջ թաղամաս 1-ին փողոց 16 հասցեում գտնվող 0.06 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում (ծածկագիր՝ 07-003-0040-0048) ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության ընդհանուր 77.27 քմ արտաքին (71.84 քմ ներքին) մակերեսով ծածկարանները, աստիճանը, մառանը, սանհանգույցը, հավաբունն ու ցախանոցը ճանաչել օրինական:

3. Մարկոս Ջոնրիկի Ալեքսանյանին` համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 152.144,63 (մեկ հարյուր հիսուներկու հազար մեկ հարյուր քառասունչորս ամբողջ վաթսուներեք հարյուրերորդական) դրամ սույն որոշման 2-րդ կետում նշված ընդհանուր 77.27 քմ արտաքին մակերեսով շինությունների օրինականացման վճար:

4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումն համարվում է ուժը կորցրած:

5.Հաստատել սույն որոշման անբաժանելի մաս կազմող «ԳԻՍ ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տված նշված հողամասի ու շինությունների հատակագիծը:

6.Դիմել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` պետական գրանցում կատարելու համար:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(583.80 Կբ) Հաստատված հատակագիծ 18.06.2021թ.
(96.72 Կբ) Որոշում N 248Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner