Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 50-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2018 թվականի N 50-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետիՀայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N286-Ն  որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետիՀայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի և հիմք ընդունելով Հրահատ Էդիկի Պապյանի՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Բյուրեղավան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 2/83 հասցեի հողամասի ընդլայնման  նպատակով Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան քաղաքի Զ. Անդրանիկի փողոց թիվ 2/83/1 հասցեի հողամասը ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու դիմումը, համայնքի ղեկավարի առաջարկությունն ու  այն հանգամանքը, որ օտարվող հողամաս տրանսպորտային  միջոցներով  մուտք գործելու  որևիցե այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի ընդլայնվող հողամասից, օտարվող հողամասին կից Բյուրեղավան քաղաքի Զ. Անդրանիկի փողոց թիվ 2/80/2 (վկայական N29072013-07-0043, ծածկագիր 07-003-0025-0111) և Բյուրեղավան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի 2/83 (վկայական N2812479, ծածկագիր 07-003-0025-0105) հասցեների հողակտորները սեփականության իրավունքով պատկանում են Հրահատ  Էդիկի Պապյանին՝ ավագանին որոշում է.      

1. Քաղաքացի Հրահատ Էդիկի Պապյանին սեփականության իրավունքով պատկանող Բյուրեղավան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 2/83 (վկայական N2812479, ծածկագիր 07-003-0025-0105) հասցեի բնակավայրերի  նպատակային նշանակության  հասարակական  կառուցապատման գործառնական  նշանակության հողամասի ընդլայնման նպատակով Բյուրեղավան  համայնքի Բյուրեղավան քաղաքի Զ. Անդրանիկի փողոց թիվ 2/83/1 հասցեի (վկայական N22032018-07-0053, ծածկագիր 07-003-0025-0117) 0.00931 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել Հրահատ Էդիկի Պապյանին (ծնված՝ 03.11.1970 թվականին) գործող կադաստրային արժեքով՝ 273714 (երկու հարյուր յոթանասուն երեք հազար յոթ հարյուր  տասնչորս) դրամով:

2.Սույն որոշումն ուժի մեջ  է մտնում ստորագրման օրվանից:


Կողմ -8

ԱՊՐԵՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԱՍՈՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ԱՎԱԳՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԶ

ԽԱՆԶԱԴՅԱՆ ԱՐՄԱՆ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՕՀԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner