Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 404-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Բյուրեղավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, հեռ. (0222) 65203, hamaynqapetaran@byureghavan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հոկտեմբերի 2019 թվականի N 404-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-13-րդ և 22.1-րդ կետերի և 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման, հաշվի առնելով, որ այգետնակը, սանհանգույցը, ծածկը, ամառային խոհանոցը, ջրավազանն ու պարիսպը կառուցված են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, այգետնակը, սանհանգույցը, ծածկը, ամառային խոհանոցը, ջրավազանը, մառանը, զուգարանն ու պարիսպը կառուցված չեն ու չեն գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հատկացված 0.05 հեկտար մակերեսով հողամասից փաստացի ավել օգտագործվող 0.0009 հեկտար մակերեսով հողամասը համայնքի հողերի օգտագործման սխեմայով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, նշված հողամասի օգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը և հիմք ընդունելով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2019 թվականի հուլիսի 18-ին տրված Աբ-1464 արխիվային տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիրը, շինարարական կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունն ու Արշալույս Կաթմոսի Հարությունյանի դիմումը` որոշում  եմ. 

1.Ճանաչել Արշալույս Կաթմոսի Հարությունյանի, Մարյամ Ռաֆիկի Հարությունյանի և Կարինե Ռաֆիկի  Հարությունյանի սեփականության իրավունքը իրենց բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0.05 հեկտար մակերեսով հողամասից (ծածկագիր` 07-051-0101-0059) փաստացի ավել օգտագործվող 0.0009 հեկտար  մակերեսով  հողամասի նկատմամբ:

2.Արշալույս Կաթմոսի Հարությունյանին, Մարյամ Ռաֆիկի Հարությունյանին և Կարինե Ռաֆիկի Հարությունյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան գյուղ Նուռնուս Գարուն  թաղամաս 1-ին փողոց 167 հասցեի 0.0509 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի նպատակային նշանակության 147.4 քմ արտաքին (126.09 քմ ներքին) մակերեսով այգետնակը, ընդհանուր 89.15 քմ արտաքին (77.07 քմ ներքին) մակերեսով սանհանգույցը, ծածկը, ամառային խոհանոցը, ջրավազանը, մառանը, զուգարանը և 1.6 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:

3.Արշալույս Կաթմոսի, Մարյամ և Կարինե Ռաֆիկի Հարությունյաններին` համայնքապետարանի 900105202213 հաշվեհամարին վճարել 7854 (յոթ հազար ութ հարյուր հիթսունչորս) դրամ՝ 11.9 քմ արտաքին  մակերեսով 2002 թվականին կառուցված մառանի և զուգարանի օրինականացման վճար:

4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում Բյուրեղավանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշման 1-ին կետում նշված ընդհանուր 0.0509 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

6.Հաստատել՝ որոշման անբաժանելի մասը կազմող «ԳԻՍ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տված ընդհանուր 0.0509 հեկտար մակերեսով վերոնշյալ հողամասի ու շինությունների հատակագիծը:

7.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակպետական գրանցում կատարելու համար :

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Բյուրեղավան, Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
հեռ. (0222) 65203
hamaynqapetaran@byureghavan.am
Պաշտոնական էլ. փոստ` 22185866@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner